Հաճախորդը՝ ուշադրության կենտրոնում. ինչպես է միջազգային AENO ապրանքանիշը փոխում սպառողի փորձը


Posted May 31, 2023 by AENO_2023

Հաճախորդը՝ ուշադրության կենտրոնում. ինչպես է միջազգային AENO ապրանքանիշը փոխում սպառողի փորձը
 
Շուկա մուտք գործելուց ի վեր, կենցաղային խելացի տեխնիկայի AENO միջազգային ապրանքանիշն իր առջև նպատակ է դրել բոլոր փուլերում հաճախորդի համար հասնելու հարմարավետ փոխազդեցության՝ գովազդային հաղորդագրությունից մինչև օգտագործման վերաբերյալ հարցեր: Դրա համար մշակվել և զարգացել են բազմաթիվ բիզնես գործընթացներ։

«Ընկերությունը փոխգործակցության յուրաքանչյուր փուլում հաճախորդների սպասելիքները բավարարելու ուղղություն է մշակել,- ասում է AENO-ի մարքեթինգի տնօրեն Նատալյա Գրիշինան,- հաճախորդների պահանջները ձևավորվում են տարբեր գործոնների ազդեցության տակ: Բայց, անկախ նրանից, թե ինչ է փնտրում հաճախորդը, մենք ձգտում ենք հնարավորինս հեշտացնել նրա ընտրությունը՝ առցանց տեղեկատվության որոնման օպերատիվության, վաճառքի կետերում խորհրդատվության կոմպետենտության, հետադարձ կապի և սպասարկման միջոցով։ Այսինքն ամեն ինչ պետք է համապատասխանի ապրանքանիշի ստանդարտների բարձր մակարդակին»:

Խելացի սարքի առաքելությունը
Գնորդին հասկանալի դառնալու համար, նախ, պետք է ընկերության ներսում հասկանալ, թե ո՞վ ենք մենք և ինչու՞ ենք աշխատում առհասարակ։ Մի շարք ռազմավարական նիստերի արդյունքում ձևակերպել ենք ապրանքանիշի առաքելությունը, նպատակներն ու արժեքները, ուրվագծել հետագա զարգացման վեկտորը։

«Մեր առաքելությունն է ազատել մարդուն առօրյա հոգսերից և տունը դարձնել ազատ, անվտանգ և առողջ տարածք: Թվային տեխնոլոգիաների զարգացումը, սարքերի, ձայնային օգնականների հեռակառավարման պահանջարկի մեծացումը՝ որպես տնային տնտեսության կառավարման անհրաժեշտ տարրեր, խթանում է անցումը դեպի խելացի տեխնոլոգիաներին։ Բոլոր ոլորտներում ժամանակակից մարդը խելացի տեխնիկայի կարիք ունի։

Առաջ շարժվելու համար այսօր պետք է նախաձեռնող լինել, ապագան հասանելի դարձնել- մեկնաբանում է AENO-ի բիզնեսի զարգացման տնօրեն Ելենա Կրոչակը, - Սպառողների ակնկալիքների աճը, ապրելակերպի և պահանջարկի փոփոխությունները կնպաստեն AENO ապրանքանիշի հետագա աճին և գծի զարգացմանը»:

AENO ապրանքանիշի դիզայնի կատարելագործումը նպաստում է այնպիսի ապրանքների ստեղծմանը, որոնք սահուն կերպով ինտեգրվում են ժամանակակից տան դիզայնի հետ։ Ձգտելով հեղափոխություն մտցնել տան ջեռուցման համակարգի մեջ, ապրանքանիշը 2022 թվականին իր տեսականուն զուգահեռ ներկայացրեց նոր Premium Eco Smart Heater սարքը։ Այս նորարարական սարքը ներառում է առաջադեմ ինֆրակարմիր և կոնվեկցիոն տեխնոլոգիաների համադրություն: Հատկանշական է, որ ապրանքանիշն իր յուրահատուկ դիզայնի և նորարարության շնորհիվ աննկատ չմնաց․ պրեմիում Eco Smart Heater-ը ստացավ հեղինակավոր Red Dot մրցանակ՝ Product Design երկու ՝ «Ջեռուցման և օդորակման տեխնոլոգիա» և «Խելացի արտադրանք» անվանակարգում։

Բացի այդ, առաջանում են նաև սպառողների լրացուցիչ պահանջներ, օրինակ՝ գիտակցված սպառման միտումը և կայուն զարգացման հայեցակարգին հավատարիմ ապրանքանիշերի նախապատվությունը: Հետևաբար, AENO-ն կրճատել է թղթային հրահանգները և թվայնացրել դրանք, ինչպես նաև օգտագործում է էկո-փաթեթավորում, որը լիովին զերծ է պլաստիկից, ինչը թույլ է տալիս վերամշակված փաթեթավորման նյութերը նորից օգտագործել:

Սպառողներին ընդառաջ
AENO-ն մշակել է հաճախորդների ամբողջական սպասարկումը՝ սահմանելով հաճախորդների պահանջները որպես առաջնահերթություն։ Օրինակ, սարքի ախտորոշման հարցումների հետ աշխատանքի կազմակերպումը, որը սկսվել է 2022 թվականի կեսերին։ Հաճախորդները կարող են կազմակերպել սարքի առաքումը լիազորված սպասարկման կենտրոնից, այսինքն անմիջապես պաշտոնական կայքից։ Իսկ եթե սարքում թերություն է հայտնաբերվում, հաճախորդը ստանում է ակտ, ըստ որի՝ կարող է նույն սարքից ևս մեկը պատվիրել։ Դրանից հետո ընկերությունը ուշադիր քննում է հայցը։ Այս մոտեցումը նպաստել է որոշ ապրանքների բնութագրերի փոփոխությանը` հաճախորդների կարիքները բավարարելու համար:

Տեխնիկական աջակցությունից և երաշխիքային ծառայություններից բացի, AENO-ն նաև ստեղծել է բաժին, որը զբաղվում է ապրանքների վերաբերյալ տարբեր սոցհարթակներում տեղ գտած սպառողների կարծիքների մոնիթորինգով, որոնց հիման վրա բացահայտվում են ապրանքների հնարավոր բարելավման ասպեկտները: Իսկ social listening-ի օգնությամբ թիմն ուսումնասիրում է ոլորտում առկա միտումները և սպառողների կարիքները՝ արտադրանքը զարգացնելու և նորարարություն մտցնելու համար։

Բացի այդ, պարբերաբար անցկացվում են հաճախորդների հարցումներ, որոնց միջոցով որոշվում է սպառողների հավատարմության ինդեքսը (NPS (Net Promoter Score) , ապրանքների ու ծառայությունների գոհունակության ինդեքսը (CSI (Customer Satisfaction Index)):

«Իրականում այժմ դա չի համարվում սպասարկման բաժին, այլ հաճախորդների պահանջների լիարժեք կառավարում: Բոլոր հարթակներից վերլուծություններ հավաքելը ընդհանուր առմամբ թույլ է տալիս տեսնելու ընդհանուր պատկերը, պարզելու ոլորտի հիմնական փոփոխություններն ու առաջնահերթությունները։ Մենք միայն մեկնաբանություններ ու կարծիքներ չէ, որ հավաքում ենք, այլ վերլուծում ենք բացարձակապես բոլոր հարցումները և կատարելագործվում՝ մեր հաճախորդների ակնկալիքներին համապատասխան: Այսինքն՝ մենք ոչ միայն մատնանշված խնդիրն ենք ուսումնասիրում, այլև փնտրում ենք խնդրի սկզբնաղբյուրը և բուժում այն։ Եթե կարճ՝ ապա ամբողջ ընկերությունը գտնվում է կատարելագործման շարունակական շրջափուլի մեջ», - մեկնաբանում է AENO-ի հաճախորդների սպասարկման տնօրեն Տատյանա Դոմեն:

Եզրակացություն
Տնտեսական իրավիճակի փոփոխությունը շտկում է ծրագրերը, բայց ոչ մոտեցումը։ Ուշադրության կենտրոնում մնում է հաճախորդը, և հենց նրա միջոցով ապրանքանիշն անընդհատ կատարելագործվում է։ Այս մոտեցմամբ բիզնես գործընթացների մշակումը տվել է իր արդյունքները՝ NPS-ի աճ, հայտերի քննարկման գործընթացից մինչև բավարարելու աճ, նաև հաճախորդների շրջանում կրկնվող գնումների աճ: Այս ամենը մեզ թույլ է տալիս արձանագրել, որ մենք շարունակում ենք փնտրել զարգանալու նոր հորիզոններ և հաստատում այն, որ մեր ռազմավարությունը ճիշտ է ընտրված։

Հայաստանում АЕNO ապրանքանիշի տեխնիկան կարելի է ձեռք բերել zigzag.am, vega.am, jetman.am, eldorado.am, ispace.am
-- END ---
Share Facebook Twitter
Print Friendly and PDF DisclaimerReport Abuse
Contact Email [email protected]
Issued By AENO
Country Armenia
Categories Business , Electronics , Technology
Tags aeno
Last Updated May 31, 2023